Հարգելի ընկերներ
Նրանց համար, ովքեր սիրում են Ճանապարհորդել, շատ կարևոր է վիզա ստանալու խնդիրը։ Լինի դա Շենգենյան վիզա, թե վիզա Ռուսաստան մեկնելու համար, ամեն դեպքում Դուք ստիպված եք անցնել բավականին խիստ ստուգումներ դեսպանատանը։ Եթե ձոզ շտապ պետք է ստանալ վիզա, դիմեք մեզ։ Մենք կօգնենք Ձեզ ժամանակին ձևակերպել բոլոր տեսակի վիզաներ դեպի ցանկացած երկիր։
Շենգենյան վիզա
Շենգենյան վիզան առավել պահանջված վիզայի տեսակն է արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիների համար։Այդ վիզայի օգնությամբ Դուք կարող եք այցելել բոլոր 25 պետությունները, որոնք կնքել են Շենգենյան համաձայնագիր։
Բիզնես-վիզա և մուլտիվիզա
Բիզնես-վիզա կամ մուլտիվիզա ստանալու համար Դուք պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեք դեսպանատուն։ Դա կարող է լինել գործնական հանդիպում կամ այլ հիմնավորում։ Մենք կտրամադրենք Ձեզ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել դեսպանատուն, ինչպես նաև վիզաների արժեքի և ժամկետների վերաբերյալ։